Գլուխ VIII · ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 44. Գրավով ապահովված պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու հետևանքները
Հոդված 44. Գրավով ապահովված պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու հետևանքները
Գրավով ապահովված պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարվելու դեպքում այդ անձին է անցնում նաև բավարարված պահանջն ապահովող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը:
Եթե գրավի վերաբերյալ պայմանագիրը գրանցված է եղել, ապա գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը երրորդ անձի մոտ ծագում է գրանցման մատյանում համապատասխան փոփոխություն կատարելու պահից: