Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
ա) ստեղծել երաշխիքներ, որ օտարերկրյա որդեգրումն իրականացվի երեխայի լավագույն շահերից ելնելով և միջազգային իրավունքով ճանաչված նրա հիմնական իրավունքների պահպանումով.
բ) Պայմանավորվող պետությունների միջև ստեղծել համագործակցության համակարգ՝ այդպիսի երաշխիքների հարգանքն ապահովելու համար և դրա միջոցով կանխելով երեխաների առևանգումը, վաճառքը կամ նրանց առևտուրը.
գ) ապահովել Կոնվենցիայի համաձայն իրականացված որդեգրման ճանաչումը Պայմանավորվող պետություններում: