Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Ծագման Պետությունում ցանկացած որոշում այն մասին, որ երեխան պետք է վստահված լինի որդեգրող ապագա ծնողներին, կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե.

ա) այդ Պետության Կենտրոնական մարմինը համոզվել է որդեգրող ապագա ծնողների համաձայնության մեջ.

բ) ընդունող Պետության Կենտրոնական մարմինը հավանություն է տվել այդպիսի որոշմանը, որտեղ նման հավանություն տալը պահանջվում է այդ Պետության օրենքով կամ ծագման Պետության Կենտրոնական մարմնի կողմից.

գ) երկու Պետությունների Կենտրոնական մարմինները համաձայնել են իրականացնել որդեգրումը, և

դ) 5-րդ հոդվածի համաձայն` որոշվել է, որ ենթադրյալ որդեգրող ծնողները որդեգրման իրավունք ունեն և կարող են դա անել, և որ երեխային թույլատրվում է կամ թույլատրվելու է մեկնել ընդունող Պետություն և մշտապես բնակվել այնտեղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։