Հոդված 11
Հոդված 11
Հավատարմագրված կազմակերպությունը՝
ա) հետապնդում է միայն շահույթ չհետապնդող նպատակներ` համաձայն այնպիսի պայմանների և այնպիսի շրջանակներում, որոնք սահմանվել են հավատարմագրող Պետության իրավասու մարմինների կողմից.
բ) կառավարվում և համալրվում է բարոյական չափանիշների, օտարերկրյա որդեգրման բնագավառում ուսուցման և աշխատանքային փորձի առումով բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից, և
գ) իր կազմի, գործունեության և ֆինանսական դրության առումով ենթակա է վերահսկողության այդ Պետության իրավասու մարմինների կողմից: