Հոդված 48
Հոդված 48
Ավանդապահը ծանուցում է Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսի անդամ Պետություններին, մյուս Պետություններին, որոնք մասնակցել են տասնյոթերորդ նստաշրջանին, և այն Պետություններին, որոնք միացել են 44-րդ հոդվածի համաձայն.
ա) 43-րդ հոդվածում նշված ստորագրումների, վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.
բ) 44-րդ հոդվածում նշված միացումների և միանալու հետ կապված առարկությունների մասին.
գ) 46-րդ հոդվածին համապատասխան` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա և ամիս-ամսաթվի մասին.
դ) 22-րդ, 23-րդ, 25-րդ և 45-րդ հոդվածներում նշված հայտարարությունների և նշանակումների մասին.
ե) 39-րդ հոդվածում նշված համաձայնագրերի մասին.
զ) 47-րդ հոդվածում նշված չեղյալ հայտարարումների մասին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարվել է Հաագայում, 1993 թ. մայիսի 29-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Նիդեռլանդների Թագավորության կառավարության արխիվին: Դրանց հաստատված պատճենները դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսի յուրաքանչյուր անդամ Պետությանը տասնյոթերորդ Նստաշրջանի օրը և յուրաքանչյուր այլ Պետության, որը մասնակցել է այդ նստաշրջանին:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից: