Հոդված 21
Հոդված 21
1. Եթե որդեգրումը տեղի է ունենում երեխային ընդունող Պետությանը փոխանցելուց հետո, և այդ Պետության Կենտրոնական մարմինը պարզում է, որ որդեգրող ապագա ծնողների մոտ երեխայի շարունակական գտնվելը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին, նման Կենտրոնական մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում երեխայի պաշտպանության համար, մասնավորապես.
ա) երեխային վերցնում է որդեգրող ապագա ծնողների մոտից և կազմակերպում է երեխայի նկատմամբ ժամանակավոր խնամք,
բ) ծագման Պետության Կենտրոնական մարմնի հետ խորհրդակցելով՝ անհապաղ կազմակերպում է երեխայի նոր տեղավորում` նրա որդեգրման նպատակով, կամ, եթե դա նպատակահարմար չէ, կազմակերպում է այլընտրանքային երկարաժամկետ խնամակալություն. որդեգրում տեղի չի կարող ունենալ, քանի դեռ ծագման Պետության Կենտրոնական մարմինը պատշաճ կերպով չի տեղեկացվել նոր` որդեգրող ապագա ծնողների մասին.
գ) որպես ծայրահեղ միջոց` կազմակերպում է երեխայի վերադարձը, եթե դա բխում է նրա շահերից:
2. Կախված երեխայի տարիքից և հասունության աստիճանից` նրա հետ անց են կացնում խորհրդատվություն, որտեղ դա անհրաժեշտ է, և ստանում են նրա համաձայնությունը սույն հոդվածի համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ: