Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կոնվենցիայի շրջանակներում որդեգրումը կատարվում է միայն այն դեպքում, եթե ծագման Պետության իրավասու մարմինները.

ա) հաստատել են, որ երեխան կարող է որդեգրվել.

բ) ծագման Պետությունում երեխայի տեղավորման հնարավորությունների պատշաճ քննարկումից հետո որոշել են, որ օտարերկրյա որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից.

գ) համոզվել են, որ՝

1) անձինք, հիմնարկներն ու մարմինները, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է որդեգրման համար, պատշաճ կերպով խորհրդատվություն են ստացել և տեղեկացված են եղել իրենց համաձայնության հետևանքների մասին, մասնավորապես՝ այն բանի առնչությամբ, թե արդյոք որդեգրումը կհանգեցնի երեխայի և նրա հարազատ ընտանիքի միջև իրավական կապի դադարեցման, թե ոչ.

2) նման անձինք, հիմնարկները և մարմինները կամավոր տվել են իրենց համաձայնությունը պահանջվող իրավական ձևով, որն արտահայտված կամ հաստատված է գրավոր.

3) համաձայնությունը չի տրվել և հետ չի վերցվել վարձատրության կամ որևէ տեսակի փոխհատուցման դիմաց.

4) որտեղ պահանջվում է, մոր համաձայնությունը տրվել է միայն երեխայի ծնվելուց հետո, և

դ) երեխայի տարիքը և հասունացման աստիճանը հաշվի առնելով` համոզվել են, որ՝

1) երեխայի հետ խորհրդակցել են և նրան պատշաճ կերպով տեղեկացրել են որդեգրման հետևանքների և որդեգրմանը նրա համաձայնության անհրաժեշտության մասին, եթե նման համաձայնություն պահանջվում է.

2) հաշվի են առնվել երեխայի ցանկությունը և կարծիքը.

3) որդեգրման վերաբերյալ երեխայի համաձայնությունը, եթե նման համաձայնությունը պահանջվում է, ստացվել է կամքի ազատ արտահայտմամբ՝ պատշաճ իրավական ձևով, որն արտահայտված կամ հաստատված է գրավոր, և

4) նման համաձայնությունը չի տրվել վարձատրության կամ որևէ տեսակի փոխհատուցման դիմաց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։