Հոդված 26
Հոդված 26
1. Որդեգրման ճանաչումը ներառում է.
ա) երեխայի և նրան որդեգրած ծնողների միջև ծնող-երեխա իրավական հարաբերությունների ճանաչումը.
բ) երեխայի համար որդեգիր ծնողների պատասխանատվության ճանաչումը.
գ) երեխայի և նրա մոր ու հոր միջև նախկինում գոյություն ունեցող իրավահարաբերությունների դադարեցման ճանաչումը, եթե որդեգրումն այդպիսի հետևանքներ է առաջացնում այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն կատարվել է:
2. Այն դեպքում, երբ որդեգրումը հանգեցնում է ծնողների և երեխայի միջև նախկինում գոյություն ունեցող ծնող-երեխա իրավահարաբերությունների դադարեցման, ընդունող Պետությունում և ցանկացած այլ Պայմանավորվող պետությունում, որտեղ որդեգրումը ճանաչվում է, երեխան օգտվում է նույնպիսի իրավունքներից, որոնք ծագում են յուրաքանչյուր նման Պետությունում տվյալ հետևանքներն ունեցող որդեգրումից:
3. Նախորդ կետերը չեն խոչընդոտում որդեգրումը ճանաչած Պայմանավորվող պետությունում գործող` երեխայի համար առավել բարենպաստ ցանկացած դրույթի կիրառմանը: