Հոդված 9
Հոդված 9
Կենտրոնական մարմիններն անմիջականորեն կամ պետական մարմինների կամ իրենց Պետությունում հավատարմագրված այլ մարմինների միջոցով ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, մասնավորապես, այն բանի համար, որ`
ա) տեղեկատվություն հավաքեն, պահպանեն և փոխանակեն երեխայի վիճակի և որդեգրող ապագա ծնողների մասին` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է որդեգրումը ձևակերպելու համար.
բ) հեշտացնեն, պահպանեն և արագացնեն որդեգրման ընթացակարգը.
գ) աջակցեն իրենց Պետություններում որդեգրման հարցերով խորհրդատվության և որդեգրման իրականացումից հետո ծառայությունների զարգացմանը.
դ) միմյանց տրամադրեն օտարերկրյա որդեգրման փորձի վերաբերյալ ընդհանուր գնահատող զեկույցները.
ե) պատասխանեն, որքանով դա թույլատրված է իրենց Պետության օրենքով, այլ Կենտրոնական կամ պետական մարմինների կողմից որդեգրման բնագավառում որոշակի իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրելու հիմնավորված խնդրանքներին: