Անցնել բովանդակությանը

Հոդված 45

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45

1. Եթե Պետությունն ունի մեկ կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր, ապա ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման տալու կամ միանալու ժամանակ նա կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր բոլոր տարածքային միավորների կամ միայն մեկի կամ դրանցից մի քանիսի վրա, և կարող է փոփոխել այդ հայտարարությունը՝ ցանկացած ժամանակ ներկայացնելով այլ հայտարարություն:

2. Ցանկացած նման հայտարարության մասին ծանուցվում է ավանդապահը, և հստակ նշվում են այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիան:

3. Եթե Պետությունը սույն հոդվածի համաձայն հայտարարություն չի անում, ապա Կոնվենցիան տարածվում է այդ Պետության բոլոր տարածքային միավորների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։