Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Եթե ծագման Պետության Կենտրոնական մարմինը համոզված է, որ երեխան կարող է որդեգրվել, ապա նա.

ա) նախապատրաստում է զեկույց, որը ներառում է տեղեկատվություն նրա անձի, որդեգրվելու հնարավորության, կենսագրական տվյալների մասին, սոցիալական շրջապատի, ընտանիքի պատմության, բժշկական քարտի մասին` ներառյալ երեխայի ընտանիքի վերաբերյալ այդ տեղեկությունները և երեխայի ցանկացած հատուկ պահանջները.

բ) պատշաճ կերպով հաշվի է առնում երեխայի դաստիարակությունը և նրա էթնիկական, կրոնական և մշակութային կապերն ու շրջապատը.

գ) համոզվում է, որ համաձայնությունը ստացվել է 4-րդ հոդվածի համաձայն, և

դ) որոշում է, մասնավորապես՝ երեխային և որդեգրում իրականացնող ապագա ծնողներին վերաբերող զեկույցի հիման վրա, բխո՞ւմ է արդյոք նախատեսված տեղափոխումը երեխայի լավագույն շահերից:

2. Նա ընդունող Պետության Կենտրոնական մարմնին է փոխանցում երեխայի մասին իր զեկույցը, ապացույցը, որ ստացվել է անհրաժեշտ համաձայնությունը և տեղափոխման վերաբերյալ իր ընդունած որոշման հիմքերը՝ չբացահայտելով մոր և հոր ինքնության գաղտնիքը, եթե ծագման Պետությունում դրանք չպետք է բացահայտվեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։