Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Սույն գլխի համաձայն` Կենտրոնական մարմնի գործառույթները կարող են իրականացվել պետական մարմինների կամ III գլխի համաձայն հավատարմագրված կազմակերպությունների կողմից` այն ծավալով, որը թույլատրվում է նրա Պետության օրենքներով:

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն Կոնվենցիայի ավանդապահին կարող է հայտնել, որ 15-21-րդ հոդվածներով Կենտրոնական մարմնի գործառույթները նման Պետությունում կարող են իրականացվել օրենքով թույլատրված ծավալով և, այդ Պետության իրավասու մարմինների վերահսկողությամբ, այն կազմակերպությունների կամ անձանց կողմից, որոնք`

ա) համապատասխանում են ազնվության, մասնագիտական իրավասության, փորձի և այդ Պետության առաջ հաշվետու լինելու պահանջներին, և

բ) օժտված են բարոյական հատկանիշներով, կրթությամբ կամ օտարերկրյա որդեգրման բնագավառում աշխատելու համար փորձով:

3. Պայմանավորվող պետությունը, որը 2-րդ կետով նախատեսված հայտարարություն է անում, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսի մշտական բյուրոյին տեղեկացնում է այդ կազմակերպությունների և անձանց անունների և հասցեների մասին:

4. Ցանկացած Պայմանավորվող պետություն Կոնվենցիայի ավանդապահին կարող է հայտնել, որ իր տարածքում մշտապես բնակվող երեխաների որդեգրումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Կենտրոնական մարմինների գործառույթները կատարվել են 1-ին կետին համապատասխան:

5. Չնայած 2-րդ կետի համաձայն արված ցանկացած հայտարարությանը` 15-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զեկույցները բոլոր դեպքերում նախապատրաստվում են Կենտրոնական մարմնի կամ, 1-ին կետի համաձայն, այլ մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարությամբ:

Գ լ ու խ V

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։