Հոդված 23
Հոդված 23
1. Որդեգրումը, որը ձևակերպվել է այն Պետության իրավասու մարմնի կողմից, որտեղ որդեգրումը կատարվում է սույն Կոնվենցիայի համաձայն, ճանաչվում է մյուս Պայմանավորվող պետությունների օրենքով: Հաստատված վկայականը հստակեցնում է, թե 17-րդ հոդվածի «գ» ենթակետով նախատեսված համաձայնությունը երբ և ում կողմից է տրվել:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ Կոնվենցիայի ավանդապահին ծանուցում է այն մարմնի և մարմինների ինքնության և գործառույթների մասին, որոնք այդ Պետությունում վկայականներ տալու իրավունք ունեն: Նա ավանդապահին ծանուցում է նաև այդ մարմինների անվանման մեջ տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին: