Հոդված 32
Հոդված 32
1. Ոչ ոք չպետք է ստանա չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ օտարերկրյա որդեգրմանը վերաբերող գործունեությունից:
2. Կարող են սահմանվել կամ վճարվել միայն ծախսերը և ծախքերը, ներառյալ որդեգրման գործընթացում ներգրավված անձանց խելամիտ մասնագիտական հոնորարները:
3. Որդեգրման գործընթացում ներգրավված մարմինների ղեկավարները, վարչարարները և ծառայողները չեն ստանում մատուցված ծառայությունների որակից անհիմն բարձր վարձատրություն: