Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Այն Պետության նկատմամբ, որը որդեգրման վերաբերյալ ունի իրավական երկու կամ ավելի համակարգեր, որոնք կիրառվում են տարբեր տարածքային միավորումներում՝

ա) այդ Պետությունում մշտական բնակության վայրին կատարված ցանկացած հղում մեկնաբանվում է որպես այդ պետության տարածքային միավորում մշտական բնակության վայրին վերաբերող.

բ) այդ Պետության օրենքին կատարված ցանկացած հղում մեկնաբանվում է որպես համապատասխան տարածքային միավորի գործող օրենքին վերաբերող.

գ) իրավասու մարմիններին կամ պետական մարմիններին կատարված ցանկացած հղում մեկնաբանվում է որպես այն նույն մարմիններին վերաբերող, որոնք լիազորված են գործել համապատասխան տարածքային միավորում.

դ) այդ Պետության հավատարմագրված կազմակերպություններին կատարված ցանկացած հղում մեկնաբանվում է որպես համապատասխան տարածքային միավորում հավատարմագրված կազմակերպություններին վերաբերող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։