Անցնել բովանդակությանը

Հոդված 39

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39

1. Կոնվենցիան չի ազդում այն միջազգային փաստաթղթերի վրա, որոնց մասնակից են Պայմանավորվող պետությունները, և որոնք դրույթներ են պարունակում Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, եթե նման փաստաթղթերին մասնակից Պետությունների կողմից հակառակ հայտարարություն չի արվել:

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է մեկ կամ ավելի մյուս Պայմանավորվող պետությունների հետ համաձայնագրեր կնքել՝ իրենց փոխադարձ հարաբերություններում Կոնվենցիան լավագույնս կիրառելու նպատակով: Այդ համաձայնագրերը կարող են շեղվել միայն 14-16-րդ և 18-21-րդ հոդվածների դրույթներից: Այդպիսի համաձայնագիր կնքած Պետությունները դրա պատճենը փոխանցում են Կոնվենցիայի ավանդապահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։