Հոդված 43
Հոդված 43
1. Կոնվենցիան բաց է այն Պետությունների ստորագրման համար, որոնք Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսի տասնյոթերորդ նստաշրջանի ժամանակ եղել են նրա անդամներ, և այլ Պետությունների համար, որոնք մասնակցել են այդ նստաշրջանին:
2. Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, և վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը, որը Կոնվենցիայի ավանդապահն է: