Հոդված 6
Հոդված 6
1. Պայմանավորվող պետությունը նշանակում է Կենտրոնական մարմին այն պարտականությունների կատարման համար, որոնք, Կոնվենցիայի համաձայն, դրված են նման մարմինների վրա:
2. Դաշնային Պետությունները, մեկից ավելի իրավական համակարգ կամ ինքնավար տարածքային միավորներ ունեցող Պետությունները կարող են նշանակել մեկից ավելի Կենտրոնական մարմիններ և հատկանշել նրանց գործառույթների տարածքային կամ անհատական շրջանակը: Երբ Պետությունը նշանակել է մեկից ավելի Կենտրոնական մարմիններ, նա նշում է այն Կենտրոնական մարմինը, որին կարող է հասցեագրվել ցանկացած հաղորդագրություն` այդ Պետության շրջանակներում համապատասխան Կենտրոնական մարմնին փոխանցելու համար: