Հոդված 7
Հոդված 7
1. Երեխաներին պաշտպանելու համար և Կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար Կենտրոնական մարմինները համագործակցում են միմյանց հետ և իրենց Պետություններում զարգացնում են իրավասու մարմինների միջև համագործակցությունը:
2. Նրանք անմիջականորեն ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի.
ա) տեղեկատվություն տրամադրեն իրենց Պետությունների` որդեգրմանը վերաբերող օրենքների վերաբերյալ և ընդհանուր այլ տեղեկատվություն, ինչպիսիք են վիճակագրությունը և ստանդարտ ձևերը.
բ) միմյանց տեղյակ պահեն Կոնվենցիայի գործողության մասին և հնարավորության սահմաններում վերացնեն դրա կիրառման բոլոր խոչընդոտները: