Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են, այդ Պետության օրենքների համաձայն. սակայն եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե դրանք ստացվում և փաստորեն տնօրինվում են այդ Պետության կամ այդ մյուս Պետության վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կամ կենտրոնական բանկի կողմից:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոթեքային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Սույն հոդվածի նպատակով ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, փաստորեն վերաբերում է այդպիսի մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը` Պետությունն է, վարչատարածքային ստորաբաժանումը, նրա տեղական իշխանության մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց գործունեության արդյունքում է ստեղծվել պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների հետևանքով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը, որի հիման վրա դրանք վճարվում են, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։