Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է՝ Հայաստան կամ Սիրիա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն,
գ) «Սիրիա» տերմինը, միջազգային իրավունքի համաձայն, նշանակում է՝ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները, ներառյալ նրա ներքին ջրերը, տարածքային ծովը, այդ տարածքների ստորջրյա հատակը և դրանց վրայի օդային տարածությունը, որոնց նկատմամբ Սիրիան ունի ինքնիշխան իրավունքներ, և այլ ծովային տարածքները, որոնց նկատմամբ Սիրիան իրավունք ունի իրականացնելու ինքնիշխան իրավունքներ բնական պաշարների հետազոտման, օգտագործման և պահպանման համար,
դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքներով իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ,
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից ծովային, գետային նավով կամ օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով իրականացվող ցանկացած փոխադրում՝ բացառությամբ, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ և հարկային պետական ծառայության պետ կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
ii) Սիրիայի դեպքում` ֆինանսների նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, կամ եթե Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ի վիճակի չեն հասնելու միասնական կարծիքի՝ սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածում նշված ընթացակարգի համաձայն, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենքով տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: