Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Պետական ծառայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական ծառայություն

1. ա) Պայմանավորվող պետության կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից կամ դրանց կողմից ստեղծված հիմնադրամների միջոցներից այդ Պետությանը կամ նրա վարչատարածքային ստորաբաժանմանը կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված՝ կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

i) այդ Պետության քաղաքացի է, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. 15-րդ, 16-րդ և 19-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրության և կենսաթոշակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։