Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթների կամ Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով: Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենքների սահմաններում ստացված տեղեկատվությունը, և կարող է հաղորդվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ կամ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք տեղեկությունները կարող են հրապարակել բաց դատական նիստի կամ իրավական որոշումների ընդունման ընթացքում:
2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) ներկայացնել տեղեկատվություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
գ) ներկայացնել տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):