Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ստեղծման և գրանցման վայրի, ռեզիդենտության կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա երկու Պայմանավորվող պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պայմանավորվող պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից ոչ մեկում չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ ունի ընթացիկ կացարան,
գ) եթե նա երկու Պայմանավորվող պետություններում էլ ունի ընթացիկ կացարան կամ ոչ մեկում էլ այդպիսին չունի, համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,
դ) եթե նա երկու Պայմանավորվող պետությունների քաղաքացին է կամ նրանցից ոչ մեկի քաղաքացին չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ, 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ է, ապա այդպիսի անձը համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որի օրենսդրության համաձայն ստանում է իր կարգավիճակը՝ որպես այդպիսին: