Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ռոյալթի

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ռոյալթի

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է, այդ Պետության օրենքներին համապատասխան. բայց այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ռոյալթիի համախառն գումարի 12 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոֆիլմերը կամ ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար ֆիլմերը կամ ձայնագրությունները, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկությունների կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման օգտագործման կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է ռոյալթին, իրականում կապված են այդպիսի

մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը` այդ Պետությունն է, այդ Պետության վարչատարածքային ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։