Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտներից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից կամ եկամտի առանձին տարրերից, այդ թվում՝ շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա տարածվող հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի դեպքում՝

- շահութահարկ,

- եկամտահարկ

(հետագայում՝ հայկական հարկ).

բ) Սիրիայի դեպքում՝

- եկամտահարկ առևտրային, արդյունաբերական և ոչ առևտրային (անկախ անձնական մասնագիտություններ) շահույթից,

- եկամտահարկ աշխատավարձից և ռոճիկից,

- եկամտահարկ ոչ ռեզիդենտներից,

- եկամտահարկ շարժական և անշարժ գույքից ստացվող եկամտից,

- սահմանված կամ հետագայում սահմանվելիք լրացուցիչ գանձումներ՝ հաշվարկված վերը նշված հարկերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի կամ որևէ այլ եղանակի հիման վրա

(հետագայում՝ սիրիական հարկ):

4. Կոնվենցիան կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին կետի սահմանման համաձայն դասակարգված՝ ըստ էության համանման բոլոր հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած փոփոխության մասին:

Գ լ ու խ 2

Սահմանումներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։