Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. ա) «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է այդ գույքը.
բ) Նավերը, նավակները կամ օդանավերը, ավտոմոբիլային փոխադրամիջոցները չեն դիտվում որպես անշարժ գույք:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամտի նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ: