Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

Եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այն մասով, որ մասով վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույնպիսի կամ նմանատիպ գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, ում մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի մշտական հաստատության նպատակների համար կրած՝ փաստաթղթերով հաստատված ծախսերի հանումներ, այդ թվում՝ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն բանից՝ կատարվում են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե նրա սահմաններից դուրս:

4. Մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի, միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար հիմնավոր ու բավարար պատճառ չառաջանա:

5. Եթե մշտական հաստատությանը վերագրվող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համաչափ բաշխման հիման վրա, ինչպես ընդունված է այդ Պայմանավորվող պետությունում, ապա 2-րդ կետի դրույթները խոչընդոտ չեն լինի այդ Պայմանավորվող պետությանը՝ հարկվող շահույթը նման բաշխման միջոցով որոշելու համար:

6. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին նշված է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։