Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ համանման գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակով կանոնավոր կերպով իր տրամադրության տակ չունի հաստատուն բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա, ապա այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, վիրաբույժների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։