Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ բոլոր պայմանները.
ա) ստացողը ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում,
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից,
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավում, օդանավում կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: