Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի աշխատող (ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը) կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի աշխատողի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` Պայմանավորվող պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունից ստացված եկամուտը հարկվում է միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում արվեստի աշխատողը կամ մարզիկը, եթե այցելությունը այդ Պետություն հիմնականում իրականացվում է մեկ կամ երկու Պայմանավորվող պետությունների հասարակական հիմնադրամների կամ վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների միջոցներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։