Հոդված 20. Ուսանողներ
Հոդված 20. Ուսանողներ
1. Ուսանողը, պրակտիկանտը կամ ստաժորը, որոնք հանդիսանում են կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որոնք գտնվում են առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իրենց ուսման կամ մասնագիտացման նպատակով, այդ մյուս Պետությունում չեն հարկվում իրենց ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների առնչությամբ, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Համալսարանի կամ այլ բարձրագույն կրթական հաստատության ուսանողը կամ պրակտիկանտը, որոնք հանդիսանում են կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, չեն հարկվի առաջինը հիշատակված Պետությունում այդ Պետությունում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած վարձատրությունից` պայմանով, որ այդպիսի ծառայությունները կապված լինեն նրանց ուսանելու կամ պրակտիկայի հետ, և այդ վարձատրությունը կազմի նրանց ապրուստի համար անհրաժեշտ վաստակը: