Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը
Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը
Պայմանավորվող երկու պետություններում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջին Պայմանավորվող պետությունը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում՝ մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին, որը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Այն դեպքում, երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունից ստացած եկամուտը ազատված է հարկումից այդ Պետությունում, ապա այդ Պայմանավորվող պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը:
Գ լ ու խ 5
Հատուկ դրույթներ