Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, սակայն ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրականացվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենսդրությունում օրենքում առկա որևէ ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Սույն հոդվածի նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ: Իրավասու մարմինները խորհրդակցելով պետք է մշակեն համապատասխան երկկողմանի ընթացակարգ, պայմաններ, ձևեր և մեթոդներ` սույն հոդվածով նախատեսված փոխհամաձայնության ընթացակարգը կիրարկելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։