Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Գործողության դադարեցումը

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից նրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո սկսվող օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագրի ուղարկման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ,

բ) եկամտի այլ հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագրի ուղարկման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող տարվա ընթացքում ստացված հարկերի նկատմամբ:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Երևան քաղաքում, 2005 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տարբերակները հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին Կոնվենցիան կնքելիս ներքոստորագրյալները համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ, որոնք կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը.

24-րդ հոդվածի առնչությամբ համաձայնեցին, որ սիրիացիները, որոնք հանդիսանում են միայն Հայաստանի ռեզիդենտներ, և հայերը, որոնք հանդիսանում են միայն Սիրիայի ռեզիդենտներ, սույն Կոնվենցիայի կիրառման ընթացքում ենթակա են հարկման իրենց ռեզիդենտության վայրի հարկման կանոնների համաձայն:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` իրենց համապատասխան Կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Երևանում, 2005 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Կոնվենցիան և Արձանագրությունը ուժի մեջ են մտել 2006 թ. դեկտեմբերի 11-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։