Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ռեզիդենտն իրականացնում է կանոնավոր ձեռնարկատիրական գործունեություն մյուս Պայմանավորվող պետությունում:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) կառավարման վայր.

բ) մասնաճյուղ.

գ) գրասենյակ.

դ) գործարան.

ե) արհեստանոց, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետազոտման, օգտագործման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, շինարարական, հավաքման կամ տեղակայման օբյեկտը կամ դրանց հետ կապված՝ վերահսկողական կամ այլ գործունեությունը կազմում են մշտական հաստատություն, բայց միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 6 ամիս ժամանակահատվածը:

«Այլ գործունեություն» տերմինը, ինչպես այն օգտագործվում է սույն կետում, ներառում է ձեռնարկության կողմից ծառայությունների (այդ թվում` խորհրդատվական ծառայությունների) մատուցումը ձեռնարկության վարձու աշխատողների կամ այդ նպատակով վարձված այլ անձնակազմի միջոցով:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության հետևյալ գործունեությունները մյուս Պայմանավորվող պետությունում չեն համարվում որպես մշտական հաստատության միջոցով իրականացվող.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների՝ բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը՝ բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի սպասարկումը այլ ձեռնարկության կողմից՝ բացառապես մշակման նպատակով.

դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի սպասարկումը՝ բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի սպասարկումը՝ բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:

5. Եթե անձը, չլինելով անկախ կարգավիճակով գործակալ, որին վերաբերում են 7-րդ կետի դրույթները, գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, համարվում է, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական հաստատություն առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե այդպիսի անձն այդ պետությունում ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն՝ բացառությամբ այդպիսի անձի համար 4-րդ կետով սահմանափակված գործունեության տեսակների, որոնք եթե անգամ իրականացվում են գործունեության կայուն վայրի միջոցով, չեն դարձնում այդ գործունեության կայուն վայրը մշտական հաստատություն այդ կետի դրույթների շրջանակներում:

6. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, եթե Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը 7-րդ կետում նշված անկախ գործակալի կարգավիճակ չունեցող անձի միջոցով մյուս Պայմանավորվող պետությունում ընդունում է ապահովագրական մուծումներ կամ ապահովագրում է այնտեղ հնարավոր ռիսկից, ապա համարվում է, որ ձեռնարկությունը ունի մշտական հաստատություն այդ մյուս Պետությունում (բացառությամբ վերաապահովագրման դեպքերի):

7. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ հսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Գ լ ու խ 3

Եկամուտների հարկում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։