Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային փոխադրումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային փոխադրումներ

1. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այն Պետությունում, որտեղ գտնվում է նրա գրանցման վայրը: Այսպիսի շահույթը ներառում է ձեռնարկության կողմից այլ գործունեությունից ստացված շահույթը և, մասնավորապես, միջազգային փոխադրումներում ապրանքների կամ արտադրանքի տեղափոխման համար օգտագործվող բեռնարկղերի օգտագործումից կամ վարձակալության տալուց ստացված շահույթը՝ պայմանով, որ այսպիսի գործունեությունը վերագրելի լինի ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում ծովային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը:

2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային բնույթի գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

3. Սույն հոդվածի դրույթները չեն ընդգրկում այն շահույթը, որը ստացվում է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետությունում այլ ձեռնարկություններին պատկանող ծովային նավերով, օդանավերով և ավտոմոբիլային փոխադրամիջոցներով ճանապարհորդության տոմսերի կոմիսիոն վաճառքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։