Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Փոխկապակցված ձեռնարկություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Փոխկապակցված ձեռնարկություններ

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծված կամ սահմանված են անկախ ձեռնարկությունների միջև ստեղծված պայմաններից տարբերվող պայմաններ, ապա ցանկացած շահույթ, որը կհաշվեգրվեր նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որից մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկություններին բնորոշ փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդ շահույթից իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ մյուս Պետությունը գտնում է ճշգրտումն արդարացի: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի են առնվում սույն Կոնվենցիայի այլ դրույթները և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են խորհրդակցել միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։