Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերով և նույն մասից հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.

2) 5-րդ մասի 1-ին կետը «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

3) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» ենթակետերով.

«զ) թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի ֆլորա, ֆաունա և միկրոֆլորա).

է) ազդեցությունը վերարտադրողականության վրա.

ը) մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ հատկությունները:».

4) 8-րդ և 9-րդ մասերը միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Լիազոր մարմինը փորձարկման եզրակացությունը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ բույսերի պաշտպանության միջոցը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու կամ մերժելու մասին որոշում և տեղյակ է պահում հայտատուին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։