Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 2-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.

բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարական վերահսկողության իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.

բուսասանիտարական հաշվառման վկայական` ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ, որը ներառում է նրանց ծածկագիրը, գործունեության տեսակը և գտնվելու վայրը.

բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական ընթացակարգ՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.

բուսասանիտարական անձնագիր` փաստաթուղթ, որն ուղեկցում է հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և հավաստում, որ բեռը ստուգված է ու զերծ կարանտին վնասակար օրգանիզմներից, նաև հիմք է հանդիսանում արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման համար.

մոնիթորինգ` բուսասանիտարական իրավիճակի ստուգման պաշտոնական շարունակական գործընթաց.

խմբաքանակ` միևնույն ապրանքի միավորների համակցություն, որոնք տարբերվում են միմյանցից իրենց կազմի համասեռությամբ, ծագմամբ և կազմում են բեռի մաս.

համապատասխանության ստուգում` բուսասանիտարական պահանջներին համապատասխանության ստուգման պաշտոնական ընթացակարգ.

հետազոտություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմների սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.

վերաարտահանվող բեռ` բեռ, որը ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Բեռը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ բեռների հետ կամ վերափաթեթավորվել.

տեսուչ` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.

տեսչություն` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող լիազորված պետական մարմնի ստորաբաժանում.

տարանցիկ փոխադրվող բեռ` բեռ, որը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմին և ենթարկվում է պաշտոնական ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված և փաթեթավորված պահպանությունը.

սերմնանյութ և տնկանյութ` բույսեր` նախատեսված ցանքի, տնկման, վերատնկման (սածիլավորման) կամ հողում մնալու համար:».

2) «բուսական արտադրանք», «բուսասանիտարական հավաստագիր», «բուսասանիտարական վտանգի վերլուծություն», «բուսասանիտարական կանոններ և նորմեր», «բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ», «բույսերի զննում», «բուսասանիտարական վերահսկողություն», «բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ստուգում» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ (ներառյալ` հացահատիկը), ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.

բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը պատրաստված է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի նմուշին համապատասխան և հավաստում է, որ բեռը համապատասխանում է բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջներին.

բուսասանիտարական վտանգի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու և դրա դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.

բուսասանիտարական կանոններ և նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բուսասանիտարական պահանջներ, ինչպիսիք են զննումը, ստուգումը, փորձաքննությունը, վերլուծությունը, վերահսկողությունը կամ մշակումը, որոնք կիրառվում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակման, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրության կամ ներմուծման նպատակով.

բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.

բուսասանիտարական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենքով բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող բուսասանիտարական ստուգում, որը նպատակաուղղված է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և հետագա տարածման կանխարգելմանը կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը կամ ներմուծմանը, պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացման և օգտագործման բացառմանը.

բուսասանիտարական ստուգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննում և (կամ) բուսասանիտարական փորձաքննություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև փաստաթղթերում ներկայացված տվյալների համապատասխանությունը որոշելու նպատակով.

բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որում նա դեռևս բացակայում է կամ առկա է, սակայն սահմանափակ է տարածված և պայքարի օբյեկտ է ու պաշտոնապես հսկվում է.».

3) «բույսերի սահմանային կարանտին հսկիչ կետ» պարբերության «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։