Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «կարանտին» բառից հետո լրացնել «վնասակար» բառով և նույն մասից «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանություն պետական» բառերը հանել, իսկ «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով.
2) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում վերահսկողություն է իրականացնում կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման և կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:
8. Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերի և բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտահանումը կատարվում է տեսուչի հսկողության ներքո:».
3) 9-րդ մասը «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ բուսասանիտարական անձնագրի» բառերով, իսկ «Առանց հավաստագրի» բառերից հետո` «և առանց բուսասանիտարական անձնագրի» բառերով.
4) 10-րդ մասից հանել «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանություն պետական» բառերը.
5) 12-րդ մասի «Կարանտին օբյեկտ հանդիսացող» բառերը փոխարինել «Բուսասանիտարական վերահսկողության ենթակա» բառերով և «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը հանել.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-15-րդ մասերով.
«13. Տեսուչը ստուգում է բուսասանիտարական անձնագրի առկայությունը և բեռի համապատասխանությունը բուսասանիտարական անձնագրի տվյալներին:
14. Եթե բուսասանիտարական զննումից և (կամ) ստուգումից և (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է և վնասակար օրգանիզմների տարածման վտանգ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:
15. Եթե կարանտին վնասակար օրգանիզմներով վարակումը հայտնաբերված է, ապա տեսչությունը տվյալ արտադրական տարածքում, շենքերում, պահեստներում, փոխադրամիջոցներում հայտնաբերված բույսերի, բույսերի մասերի կամ այլ վարակակիրների նկատմամբ սահմանում է կարանտին` անհրաժեշտության դեպքում վարակազերծում կամ ուղարկում վերամշակման, ոչնչացնում` միայն էկոլոգիապես անվտանգ եղանակով, համայնքի ղեկավարի հատկացրած վայրում ու նշանակված ներկայացուցչի մասնակցությամբ, և կազմում է լիազոր մարմնի հաստատած ձևի ակտ:»: