Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագիրը, բոլոր մասերը և կետերը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով.
2) 1-ին մասի «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով, իսկ «24 ժամվա» բառերը` «մեկ աշխատանքային օրվա» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնի մոտ, մյուս օրինակը` տեսչությունում, իսկ երրորդ օրինակը տրվում է հայտատուին:»: