Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը «թունանյութերի» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը:».
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի և ներմուծման բուսասանիտարական հավաստագրի:»: