Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 15-րդ հոդվածում`
1) վերնագրից և 1-ին մասից հանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը.
2) 1-ին կետը «կանոններով» բառից հետո լրացնել «և նորմերով» բառերով.
3) 3-րդ կետը «կանոններին» բառից հետո լրացնել «և նորմերին» բառերով.
4) 5-րդ կետը «տարանցիկ» բառից հետո լրացնել «փոխադրվող» բառով.
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ստուգելու Հայաստանի Հանրապետության տարածքում բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների փոխադրման և իրացման գործընթացներում բուսասանիտարական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (բուսասանիտարական հաշվառման վկայական, բուսասանիտարական հավաստագիր կամ բուսասանիտարական անձնագիր): Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված` կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը` վարակազերծման կամ ոչնչացման.».
6) 7-րդ կետի «բուսասանիտարական» բառից հետո հանել «պետական» բառը.
7) 8-րդ կետի «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ կետերով.
«9) բուսասանիտարական զննման և ստուգման միջոցով որոշելու`
ա. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել ներմուծվող բեռի կամ դրա որոշակի խմբաքանակի համար, եթե դա զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից,
բ. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել տեխնիկական կամ պարենային նպատակներով օգտագործման համար նախատեսված այն բեռներին, որոնցում հայտնաբերվել են կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.
10) տալու բուսասանիտարական անձնագիր, ստուգելու բուսասանիտարական հաշվառում անցած ֆիզիկական և իրավաբանական անձանց լրացրած բուսասանիտարական անձնագրի և բեռի բուսասանիտարական վիճակի համապատասխանությունը.
11) իրականացնելու բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ առևտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող և պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը.
12) պահանջելու փաստաթղթեր, կազմելու տեղանքի սխեման, իրականացնելու արտադրատարածքների ու ցանքատարածությունների բուսասանիտարական զննում և ստուգում:»: