Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «կանոնների» բառից հետո լրացնել «և նորմերի» բառերով և հանել «պահանջների» բառը.
2) 2-րդ կետից հանել «բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը.
3) 3-րդ կետի «փորձաքննության» բառը փոխարինել «ստուգման» բառով.
4) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ, արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ: Այդ դեպքում կատարվում է միայն բուսասանիտարական զննում.
7) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում բեռը կարող է ներմուծվել միայն բուսասանիտարական փորձաքննության եզրակացության հիման վրա, իսկ սերմնանյութը և տնկանյութը նաև ներմուծող երկրի համապատասխան մարմնի տված սերմնանյութի և տնկանյութի որակի վկայականի առկայության դեպքում: Բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի բացակայության դեպքում բեռի ներմուծումը կամ արտահանումն արգելվում է:».
5) 8-րդ կետը «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննման, ստուգման կամ» բառերով: