Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում և տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես:».

3) 5-րդ մասի «եթե դա համապատասխանում է» բառերը փոխարինել «եթե դրանք համապատասխանում են» բառերով.

4) 8-րդ մասից հանել «Բույսերի կարանտինի պետական» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-10-րդ մասերով.

«9. Բեռն արտահանողը պարտավոր է պահպանել բեռի բուսասանիտարական վիճակը՝ բուսասանիտարական հավաստագիր ստանալու պահից մինչև բեռի նշանակման վայր հասցնելը:

10. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով հատուկ պահանջներ են սահմանված տվյալ բեռի համար, ապա բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն դրանք բավարարելու դեպքում: Բուսասանիտարական հավաստագրի «Լրացուցիչ պահանջներ» բաժնում կատարվում է նշում՝ ներկայացված հատուկ պահանջները բավարարելու մասին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։