Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 1-ին մասից հանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը և նույն մասը «տեսչությունը» բառից հետո լրացնել «կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով.

3) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:».

4) 8-րդ կետի «աջակցում» բառը փոխարինել «վերահսկողություն է իրականացնում» բառերով, իսկ «իրականացմանը» բառը` «նկատմամբ» բառով.

5) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

10) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։