Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագրից և 1-ին մասից հանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական» բառերը.

2) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության սահմանային հսկիչ կետերում զննել ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և փոխադրամիջոցը, ստուգել դրանց համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնել տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության: Փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր ամբողջ խմբաքանակի համար, եթե խմբաքանակը կազմված է տարբեր տեսակի բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից` յուրաքանչյուր տեսակի համար, իսկ բեռնաթափման վայրը տարբեր լինելու դեպքում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար.».

3) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 7-րդ կետը.

4) 1-ին մասի 10-րդ կետը «համազգեստ» բառից հետո լրացնել «, խորհրդանիշ և տարբերանշան» բառերով.

5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) ներմուծվող բեռներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լրացնել համապատասխան ծանուցման ձևը և 24 ժամվա ընթացքում ներկայացնել տեսչություն:».

6) 2-րդ մասից հանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։