Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 17-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը».
2) 1-ին և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձինք հաշվառվում են տեսչության կողմից՝ հաշվառման գրանցամատյանում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրման միջոցով:».
«3. Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:»: