Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

1. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ նշանակում է` անձ, որը ո՛չ Շվեդիայի Թագավորության, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁ նշանակում է` անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:

3. ՀԱՅՑՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ նշանակում է` Կողմ, որը դիմում է մյուս Կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցելու վերաբերյալ դիմումով՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

4. ՀԱՅՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ նշանակում է` Կողմ, որը հայցող Կողմից ստանում է այդ Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցելու վերաբերյալ դիմում՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

5. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ նշանակում է` Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետընդունման կամ տարանցման ընթացակարգերը:

6. ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ նշանակում է` մուտքի վավերական բազմակի թույլտվություն, կացության թույլտվություն կամ փաստաթղթի այլ տեսակ, որի հիման վրա անձին թույլատրվում է մուտք գործել Պայմանավորվող կողմի պետության տարածք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։